• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն

23 ապրիլի, 2023

Ապրիլի 23-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոն, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։

Արարողության մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին և մոմեր վառվեցին Աշտարակի հրապարակում գտնվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։

Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի աշակերտների կողմից կատարվեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ալֆորվիլ քաղաքին մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ անցկացնելու համար՝ ընդգծելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի և հիշողության տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ծանրագույն հանցագործությունը դատապարտելու կարևորությունը մարդկության դեմ ոճիրների հետագա կանխարգելման համար։ Այս համատեքստում, անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ հայատյաց քաղաքականությանը, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքի արգելափակումն է, որի հետևանքով շուրջ 130 օր շարունակ Արցախի 120,000 բնակչությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև Ալֆորվիլի հայկական կազմակերպությունների միացյալ կոմիտեի ներկայացուցիչները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: